703 դիտում
17:47 11-09-2015
Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումն առաջնային նշանակության խնդիր է. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնհարցերի ուսումնագիտական լաբորատորիայի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, տարբեր բուհերի ռեկտորներ, համալսարանի ուսանողներ և դասխոսական կազմի ներկայացուցիչներ: Հյուրերին համալսարանի բակում նախ ներկայացվել է Trimble UX5 օդաչու սարքը, որը նախատեսված է օդային տվյալների և նկարների արագ և անվտանգ հավաքագրման համար:
Այնուհետեև ՀՀ ԿԳ նախարարն ու մյուս հյուրերը շրջել են ՃՇՀԱՀ նորաստեղծ լաբորատորիաներում և դիզայնի ստուդիայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և նորոգված ու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցված ուսումնական լսարանների պայմաններին: Ռեկտոր Գագիկ Գալստյանը ներկայացրել է նոր սարքավորումների հնարավորությունները, ինչպես նաև համալսարանում կատարված հիմնանորոգման կապիտալ աշխատանքները, որոնք իրականցվել են ՀԲ Կրթության որակ և համապատասխանություն վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ ու բուհի միջոցներով:
Կարևորելով կատարված աշխատանքը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում հատուկ ընդգծել է որ, ՃՇՀԱՀ-ում կատարված աշխատանքը լավ նախադեպ է կառավարության, վարկային ծրագրի և բուհի միջոցների համադրմամբ՝ կրթության և արտադրության համար առաջնային նշանակության տեխնոլոգիաներ ապահովելու տեսանկյունից : "Արդյունքում բուհն ապահովվել է ժամանակակից ենթակառուցվածքներով՝ համալսարանում փաստացի բացվել է երեք ժամանակակից լաբորատորիա և մեկ դիզայն ստուդիա:
Ընդհանրապես մեր բուհերի համար ենթակառուցվածքների զարգացումն առաջնային կարիք է համարվում: Այդ է պատճառը, որ դեռևս երկու տարի առաջ մենք ծրագիր ենք մշակել՝ զարկ տալու այնպիսի ենթակառուցվածքների ներդրմանը, որոնք ամուր կապեր կստեղծեն կրթության և արտադրության միջև: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներդրված սարքավորումները, ինչպես տեսաք, կարող են շատ հանգիստ կիրառվել նաև արտադրության մեջ: Նպատակն այն է, որ ուսանողները ստանան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ձեռք բերեն գործնական հմտություններ՝ աշխատելու ժամանակակից սարքավորումներով և ունենան պրակտիկ հմտություններ՝ հետագայում առևտրայնացնելու իրենց գիտելիքները: Շատ կարևոր է, որ բուհերն իրենք էլ կարողանան բիզնես բաղադրիչի զարգացմանը տեմպ տալ:
Մեր բուհերի մեծ մասն այսօր ֆինանսավորվում են կամ պետական բյուջեից, կամ էլ ուսանողների վճարած վարձավճարներից: Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը մեզ համար շատ կարևոր ու առաջնային նշանակության խնդիր է",- լրագրողների հետ զրույցում նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ՃՇՀԱՀ-ում բացված լաբորատոր կենտրոնները հերթականն էին:
Ընդհանուր առմամբ նման կենտրոններ բացվել են նաև Հայաստանի մոտ տասը բուհերում: Նախարարի խոսքով Հայաստանի բուհերի զարգացման համար գերակա խնդիր է միջազգային ծրագրերից արդյունավետ օգտվելը, որը կարող է լուրջ խթան հանդիսանալ վերջինների ֆինանսական վիճակի բարելավման համար:
"Աշխարհում շատ մեծ տարածում ունեցող տարբերակներից մեկն էլ հաջողակ շրջանավարտների ֆինանսական աջակցությունն է իրենց մայր բուհերին, որը Հայաստանում դեռևս ընդունված ավանդույթ չէ: Արևմտյան Եվրոպայում բուհերի ֆինանսավորման բեռի մեկ երրորդն իրենց վրա են վերցնում հաջողությունների հասած շրջանավարտները: Մեզ մոտ այդ ցուցանիշը 1-2 տոկոսից ավելի չի կազմում",- հավելել է Ա. Աշոտյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ բուհերում նոր լաբորատոր կենտրոնների ստեղծումը մեծ պահանջարկ ունի: Հաշվի առնելով այս հանգամանքը, ՀՀ ԿԳՆ-ն հայտարարել է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր մրցույթ ևս 5 նման ծրագրի համար:
Նմանատիպ նյութեր
844 դիտում
15:17 16-11-2015
Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ճակատի ձևավորումը` առաջնային խնդիր է. Արմեն Աշոտյան
1241 դիտում
14:50 26-01-2015
Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. մարզերի համաչափ զարգացումը` առաջնային խնդիր
3332 դիտում
17:12 07-12-2016
Պետական գույքի արդյունավետ և խելամիտ տնօրինումը առաջնային խնդիր է. ՋՏՊԿ
Այս բաժնից
733 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1159 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1066 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի