Հաքերները կոտրել են Գերմանիայի կանցլերի, կառավարության, ԱԳՆ-ի և խորհրդարանի կայքերը
Նախօրեին ցանցահեններին հաջողվել է արգելափակել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այդ երկրի կառավարության, ԱԳ նախարարության և խորհրդարանի կայքերը, հաղորդում է Deutsche Welle-ը:
Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆֆեն Զայբերտի խոսքով՝ հաքերային հարձակումը բավականին լուրջ է եղել: Միևնույն ժամանակ նա չի նշել, թե ով կարող է կանգնած լինել այդ ամենի հետևում:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ուկրաինական «ԿիբերԲերկուտ» հաքերային խմբավորումը, որն իր տարածած հայտարարության մեջ Գերմանիայի կառավարությունից պահանջում է դադրեցնել կիևյան ռեժիմին ֆինանսական օգնություն տրամադրելը: