211652_close_icon
views-count1342 դիտում article-date 15:01 11-09-2015

Նոր նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում և Հայոց Եկեղեցու թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում և Հայոց Եկեղեցու թեմերում: Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում: Արժանապատիվ Տ. Գեղարդ քահանա Ղաբաղյանը, ազատվելով Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արմավիրի թեմում: Արժանապատիվ Տ. Համբարձում քահանա Դանիելյանը, ազատվելով Բանակի հոգևոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգում: Կատարվել են նաև 2015 թ. հուլիսի 26-ին քահանայական ձեռնադրություն ստացած քահանաների նշանակումներ: Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արժանապատիվ Տ. Թորգոմ քահանա Վարդանյանը` Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արշավիր քահանա Ասատրյանը` Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Զեյնալյանը` Սյունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Ղարիբյանն իր հոգևոր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը` Գուգարաց թեմում:

Նմանատիպ նյութեր