ԱՄՆ իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը կասկածում են Սիրիայում եւ Իրաքում մարտական գործողությունների ժամանակ քիմիական զենք կիրառելու մեջ: Մասնավերապես, երկու երկրների սահմանային հատվածներում «իպրիտ» գազի կիրառման չորս դեպք է գրանցվել:
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ այն փոշու տեսքով օգտագործվում է պայթուցիկ նյութերի մեջ: Համարվում է արգելված քիմիական զենք, որն առաջացնում է մաշկային գրգռվածություն, կուրություն եւ շնչառական խնդիրներ:
Որոշ տվյալներով էլ՝ Սիրիայի մի քանի շրջաններում իսլամիստները քլոր են կիրառել: