Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. Բաղրամյան գյուղի դպրոցի 20-ից ավելի աշակերտ սուր թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցից մոտ 20 աշակերտ, հիմնականում՝ բարձր դասարանցիներ, սուր թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Այս պահին դպրոց են ժամանում ՀՀ առողջապահության նախարարության և Արարատի մարզպետարանի համապատասխան մասնագետները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կարգադրությամբ մարզի բոլոր դպրոցներում այս պահին ստուգումներ են սկսվել, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, թունավորման պատճառը եղել է կարկանդակն ու հոթ-դոգը, որոնք դպրոց են մատակարարվել ինչ-որ ՍՊԸ-ի կողմից: Այդ ՍՊԸ-ի ինքնությունը ճշտվում է:
Բոլոր թունավորվածները պետպատվերի շրջանակներում բուժման կուրս են անցնում՝ հիմնականում ընդունելով «սիստեմա» (կաթիլային բուժում):