911 դիտում
09:45 10-09-2015
Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն
Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ֆիլիպ Համոնդը կարևորեց բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընլայնման համար։ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։
Նախարարներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին և դրա հետ կապված զարգացումներին։
ՀՀ արտգործնախարարը քարտուղար Համոնդին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ս.թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման բանաձևը Մեծ Բրիտանիայի կողմից համահեղինակելու համար։
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ ՄԹ եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ, որի ընթացքում քննարկման առարկա դարձան հայ-բրիտանական հարաբերությունները, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարը իր երկրի աջակցությունը հայտնեց այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց ԲիԲիՍի հեռուստաընկերությանը։
Նմանատիպ նյութեր
1702 դիտում
11:48 16-01-2016
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Բուլղարիա
1723 դիտում
23:15 16-02-2019
Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
835 դիտում
21:33 10-02-2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Միացյալ Թագավորություն
Այս բաժնից
1018 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի
526 դիտում
12:23 16-01-2025
Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը
889 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել