Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում գտնվող 10 տարեկան երեխան չի կարողանում ինքնուրույն բացել դուռը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Գագարին փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: