211652_close_icon
views-count2345 դիտում article-date 20:49 09-09-2015

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մուրադյանների ընտանիքին՝ անվանի պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի և Գյումրու պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ: «Մուրադ Մուրադյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել մեր երկրի շենացման, մասնավորապես՝ Երևանի և Գյումրու զարգացման գործում, արժանացել հայրենիքի բարձր պարգևներին: Նա իր հայրենանվեր գործունեությունը արդյունավետորեն շարունակել է նաև Հայաստանի անկախության տարիներին, երկար տարիներ եղել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հանձնաժողովի նախագահը: Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր