211652_close_icon
views-count1335 դիտում article-date 15:48 09-09-2015

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ: Պետականամետությունը Մուրադ Մուրադյանի գործունեության առանցքն էր, որին նա հավատարիմ էր մշտապես: Նա կարողանում էր պետության մասին մտածել քաղաքացու, իսկ քաղաքացու մասին՝ պետության շահերից ելնելով, երբեք չտարանջատելով նրանց միմյանցից: Նա այդպիսին էր իր բեղմնավոր աշխատանքային գործունեության ու արժանապատիվ կյանքի ամբողջ ընթացքում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Մուրադ Մուրադյանը ստեղծեց Երեւանի պատմության իր բաժինը` որպես նրա լավագույն ժամանակաշրջաններից մեկի անբաժանելի մաս, որպես այդ պատմությունն անմիջականորեն ու գործնականում կերտող եւ իրեն երբեք չզատեց նրանից: Անկեղծորեն ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր