211652_close_icon
views-count2731 դիտում article-date 12:57 09-09-2015

Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը՝ նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական ուղերձում ասված է. «Ցավով տեղեկացա, որ կյանքի 85-րդ տարում վախճանվել է նշանավոր պետական գործիչ, 1975-85 թթ. Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանը: Մուրադ Մուրադյանի ողջ կյանքը ճշմարիտ հայրենասերի, իսկական պետական գործչի լավագույն օրինակ է, մարդ ով լինելով իր երկրի իսկական քաղաքացի՝առաջնորդվում էր բացառապես պետության շահով ու ազգային վեհ արժեքներով: Նախ Լենինականում, ապա նաև Երևանում նրա թողած գործերը մնայուն արժեք են և դարեր շարունակ լինելու են նրա յուրովի կենդանի ներկայությունը: Նաև իսկական հայ գերդաստանի հայր էր, հոգատար ծնող, հարազատների ու բարեկամների համար լավագույն ընկեր ու խորհրդատու: Մուրադ Հովհաննեսիչին հենց այդպես էլ հիշելու են բոլորը: Խորապես ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, բոլոր հարազատներին ու բարեկամներին»:

Նմանատիպ նյութեր