38688 դիտում
10:00 09-09-2015
Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Վ. Գասպարյանին՝ մաղթելով նրան քաջ առողջություն, երկար տարիների կյանք և, որ ամենակարևորն է, նա շարունակի պայքարը բազմացող սրիկաների դեմ:
Ներկայացնում ենք Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի կենսագրական տվյալները.
Ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 9-ին, էստոնիայի ՍՍՀ Տալլին քաղաքում։
1976-1978 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1982-1985 թթ. ծառայել է Երևանի ՆԳ վարչությունում, որպես քրեական հետախուզության բաժնի օպերատիվ-հետախուզական խմբի կրտսեր տեսուչ, ապա՝ ՊՊԾ միլիցիայի գնդի միլիցիոներ։
1985-1989 թթ.՝ ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն քննչական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ և ստացել իրավաբանի որակավորում։
1989-1992 թթ.՝ Երևանի Լենինյան ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։
1992-1992 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական, հատուկ հանձնարարությունների գծով օգնական, Կոտայքի և Աբովյանի ՆԳ բաժնի պետ։
1992–1993 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար։
1993–1995 թթ.՝ Սևանի, այնուհետև էջմիածնի, Արմավիրի տարածքային ՆԳ վարչության պետ։
1995 թ.` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել է ՆԳՆ համակարգից։
1995–1997 թթ.՝ ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ, ապա ՀՀ զինվորական դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարող։
1997–2010 թթ.՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։
ՀՀ Նախագահի 2001 թ. օգոստոսի 16-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
2010-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։
ՀՀ Նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։
ՀՀ Նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին։
1992-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
[b]Պարգևատրվել է՝
[/b]
[b]ՀՀ Նախագահի հրամանագրերով.
[/b]
1998 թ.՝ «Արիության մեդալ»-ով,
2006 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
2009 թ.՝ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով։
2000 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով։
[b]ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով.
[/b]
1997 թ.՝ «Հ. Բաղրամյանի 100-ամյա հոբելյանի» հուշամեդալով,
2002 թ.՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով,
2003 թ.՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով,
2006 թ.՝ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով,
2009 թ. «Գարեգին Նժդեհ» մեդալով,
2010 թ.՝ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով,
«Անդրանիկ Օզանյան» մեդալով,
2012 թ.՝ «ՀՀ ԶՈԻ-20 տարի» հոբելյանական մեդալով:
[b]Հասարակական կազմակերպությունների կողմից տրված մի շարք մեդալներով և այլ պարգևներով։
[/b]
Ամուսնացած է, ունի 4 երեխա, 6 թոռ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
Նմանատիպ նյութեր
97879 դիտում
09:46 09-09-2016
Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է
30151 դիտում
19:16 30-12-2016
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ