Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.41-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բռնել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: