Նորվեգացի միլիարդատերը փախստականներին առաջարկում է անվճար գիշերել իր հյուրանոցներում
Նորվեգացի միլիարդատեր Պետեր Ստորդալենը պատրաստ է երկիր հասած փախստականներին հնարավորություն տալ հինգ հազար գիշեր անվճար մնալ իր հյուրանոցներում:
Սկանդինավյան Nordic Choice հյուրանոցային ցանցի սեփականատիրոջ առաջարկը կուսումնասիրի երկրի միգրացիայի հարցերով ծառայությունը:
Նշենք, որ այս տարի Նորվեգիա է հասել մոտ 11 հազար ներգաղթյալ, հիմնականում՝ սիրիացիներ, աֆղանցիներ: