1651 դիտում
21:22 08-09-2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում
Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը և ՀՀ Արարատի մարզպետ Ռ.Աբրահամյանը ջրային տնտեսության համակարգի պատասխանատու անձանց հետ աշխատանքային այց կատարեցին ՀՀ Արարատի մարզ՝ Մխչյանի 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների աշխատանքներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով:
Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում <<Սևան-Հրազդանյան-ջրառ>> փակ բաժնետիրական ընկերության և համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար անձնակազմի հետ: Կոմիտեի նախագահը տվեց հստակ
հանձնարարականներ և ցուցումներ՝ անխափան ջրամատակարարում ապահովելու և արագ արձագանքման մեխանիզմներով վթարներն օպերատիվ վերացնելու ուղղություններով: Կոմիտեի նախագահը նշեց, որ բոլոր աշխատանքները նպատակաուղղված են գյուղացիական տնտեսությունների զարգացմանը ու հողերի բերքատվության բարձրացմանը, ինչը ենթադրում է նաև որակյալ և անխափան ջրամատակարարում:
Այնուհետև Ջրաշեն համայնքի այգիներում հանդիպում տեղի ունեցավ համայնքի տարածքում գտնվող գյուղացիական տնտեսությունների, ինչպես նաև Ջրաշեն, Դիտակ, Աբովյան և Զովաշեն համայնքների հողօգտագործողների ու համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեցին ոռոգման նպատակով ջրօգտագործման խնդիրներին վերաբերող հարցեր: Համայնքների ղեկավարները և հողօգտագործողները հայտնեցին իրենց գոհունակությունն ընթացիկ տարվա ջրամատակարարումից և առկա բերքից: Կոմիտեի նախագահը, լսելով բնակչությանը հուզող խնդիրները, համապատասխան հանձնարարականներ տվեց տվյալ խնդիրները կարգավորելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1808 դիտում
20:55 03-04-2015
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Այս բաժնից
862 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1063 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1012 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան