Սատուրն մոլորակի օղակների վերաբերյալ նոր բացահայտում է արվել
Ֆիզիկոսների միջազգային խումբը բացահայտել է, որ Սատուրն մոլորակի օղակներից մեկը առավել «երիտասարդ» է մյուսներից:
«Կասսինի» տիեզերակայանի տվյալներն ուսումնասիրելով՝ նրանք եզրակացրել են, որ А օղակի կենտրոնական հատվածներից մեկում ջերմաստիճանը չափազանց բարձր է, ինչը ենթադրում է, որ օղակը բաղկացած է մոտ մեկ մետր երկարությամբ տիեզերական «օբյեկտների» կուտակումներից:
Հայտնի է, որ 100 միլիոն տարում օղակների բաղկացուցիչ մասերը հավասար դասավորվում են եւ դառնում ավելի փոքր, հետեւաբար, A օղակն առավել փոքր է մյուսներից: Դա վերջնականապես կհաստատվի 2017թ-ին, երբ նշյալ տիեզերակայանը կթռչի օղակների արանքով: