Ովքեր եւ ինչու էին փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը եւ ինչ պայմանով տեղի տվեցին ոստիկանության սպառնալիքին
Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները տեւական ժամանակ փակել են։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանք՝ նշելով, որ արդեն 9-րդ ամիսն է, չեն վճարվում, հետեւաբար ստիպված այդ եղանակով են փորձում պահանջել իրենց աշխատավարձը։
«Մինչեւ այդ հազարավոր անգամներ խոստացել են, բայց՝ անարդյունք»,- դժգոհեցին աշխատակիցները։ Միաժամանակ ավելացրին, որ ոստիկանները սպառնացել են ուժ կիրառել, հետեւաբար բացել են ճանապարհը, սակայն այնտեղից հեռացել են՝ խոստումով, որ եթե խնդրին լուծում չտան, կրկին կփակեն ճանապարհը՝ հաշվի չառնելով արդեն՝ ուժ կկիրառե՞ն, թե՞ ոչ։
Լուսանկարը՝ News.am-ի: