211652_close_icon
views-count11043 դիտում article-date 15:38 07-09-2015

Հակառակորդի կողմից սպանված 19-ամյա Նարեկը վատառողջ մոր մինուճարն էր

Բանակում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Նարեկը վատառողջ մոր մինուճարն էր, դժվարությամբ մեծացած եւ դժվարությամբ ապրող ընտանիքի զավակ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց հարեւանները։ «Ոչ ոք չէր կարողանում այդ լուրը հայտնել մորը, հատկապես, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նարեկի համար էլ էր շատ դժվար մորը այդ վիճակում թողնել եւ գնալ՝ հայրենիքին պարտքը տալու։ Գնաց ու շատ թանկ վճարեց։ Շատ դժվար էր բոլորի համար այս լուրը լսելը, քանի որ նրանք ամեն կողմից տանջված մարդիկ են թե իրենց ապրելակերպով և թե առհասարակ>,-նշեցին նրանք։ Նշենք, որ մոտ 8 ամիս է, ինչ Նարեկը մեկնել էր ծառյության։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր