33013 դիտում
13:34 05-08-2014
Հակառակորդի կողմից սպանված 40-ամյա Արամը մահվանից 2 ժամ առաջ զանգել է կնոջը եւ խնդրել՝ իրենց լավ նայեն
Քարվաճառի շրջանում օգոստոսի 4-ին զոհված պայմանագրային զինծառայող 40-ամյա Արամ Գրիգորյանին հակառակորդը «չոռնայա ստրելա» զինատեսակից է սպանել: Նրա մահը վայրկյանական է վրա հասել: Սակայն մահվանից երկու ժամ առաջ խոսել է կնոջ հետ, հանգստացրել նրանց եւ խնդրել, որ իրենց լավ նայեն:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարտիզակի գյուղապետ Լյովա Ավագյանը: Նա նաեւ նշեց, որ Արման Գրիգորյանի մարմինը այսօր նոր միայն գյուղ կտանեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի շրջանում օգոստոսի 4-ին զոհվել է պայմանագրային զինծառայող 40-ամյա Արամ Գրիգորյանը, ով Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղից է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պարտիզակի գյուղապետ Լյովա Ավագյանը:
Նա ասաց, որ զինկոմից են այդ լուրը իրենց հայտնել: Արամը օգոստոսի 1-ին էր գյուղից մեկնել Քարվաճառ: Ամուսանցած է, ունի երեք անչափահաս երեխա, որոնցից փոքրը 1.5 տարեկան է:
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
23:18 16-04-2015
Իսլամիստ ծայրահեղականների ձեռքով սպանված Charlie Hebdo-ի խմբագիրը գիրքն ավարտել էր մահվանից երկու օր առաջ
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան