211652_close_icon

Հակառակորդի կրակոցից վիրավորված Նարեկը, ով դեռ հիվանդանոցում է, չի կարողանում ինքնուրույն քայլել

views-count9422 դիտում article-date 15:36 14-10-2014
Արցախի Հանրապետության մարտական դիրքերում հակառակորդի արձակած հրազենային գնդակից որովայնի շրջանում վիրավորված ժամկետային զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանին երկրորդ անգամ են վիրահատել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը: Նա նշեց, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և չի կարողանում քայլել: Բայց վիճակը կայունացել է: Բժիշկներն ասում են, որ շուտով ինքնուրույն կքայլի, պարզապես ժամանակի խնդիր է: Բարեբախտաբար նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- ավելացրեց գյուղապետը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Նարեկ Դարբինյանը Վարդենիսի շրջանի Սոթք գյուղի բնակիչ է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը: Նա նշել էր, որ բժիշկներին հաջողվել է ԼՂՀ-ից Ն. Դարբինյանին շտապ տեղափոխել Երևան և փրկել նրա կյանքը: Միաժամանակ ավելացրել էր, որ Նարեկի հայրը ևս պայմանագրային զինծառայող է, իսկ Նարեկը ընտանիքի միակ տղան է:

Նմանատիպ նյութեր