18959 դիտում
14:46 07-09-2015
Ավտովթար Երևանում. 30-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է կայանված Mercedes-ին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Բաբաջանյան 18/3 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Աղայանը իր վարած Volkswagen Jetta մակնիշի 31 SO 982 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 26-ամյա Արմեն Միրզոյանի կողմից շահագործվող, կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 34 NA 066 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ս. Աղայանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+