Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Նուբարաշենի խճուղու թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1996 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին, ով օգոստոսի 21-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Անդրանիկ Մ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ոստիկանության Արարատի բաժին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]