6534 դիտում
23:06 04-09-2015
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը լրատվական գործակալության հարցին` շփման գծում իրադրության մասին
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին.
[b]Հարց[/b]. Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում իրադրության սրումը:
[b]Տիգրան Բալայան[/b]. Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով տարբեր, ներառյալ՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ հրադադարի կոպիտ խախտումները հերթական անգամ ապացուցում են, որ Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից առաջիկայում նախաձեռնած շփումները։
Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խայտառակ իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության աճող քննադատությունը Բաքվի ռեժիմը փորձում է շեղել այս կարգի սադրիչ գործողություններով։
Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի այս արկածախնդիր գործելաոճը, որի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում, զգալի նյութական վնաս է հասցվում։
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
19:48 07-08-2014
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին
1347 դիտում
19:25 15-08-2014
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին
1419 դիտում
20:32 26-02-2015
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխան՝ լրատվական գործակալության հարցին
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը