ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխան՝ լրատվական գործակալության հարցին
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին.
[b]Հարց[/b]. Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական արշավի շրջանակներում Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։
[b]Պատասխան[/b]. Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։