ԱՄՆ-ում 11-ամյա երեխան սպանել է գողին
                        ԱՄՆ Միսսուրի նահանգում 11-ամյա տղան կրակոցով սպանել է  տուն ներխուժած գողին: Դեպքի վայր եկած ոստիկանները հայտնաբերել են 16-ամյա հանցագործի դին՝ հրազենային վնասվածքով: 
Երեխայի հետ տանը եղել է նաեւ նրա 4-ամյա քույրը: Մայրը դեպքի ժամանակ բացակայել է: Հատկանշական է, որ գողը մենակ չի գործել, նրա հանցակիցն ավելի ուշ բռնվել է: 
Երեխաների մայրը նշել է, որ ատրճանակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ վերջերս գողերը կրկին մտել են իր տուն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

