2050 դիտում
16:39 04-09-2015
«Քարե մարդու համախտանիշ» հիվանդության դեմ պայքարի միջոց է մշակվել
Ամերիկացի մասնագետները գտել են դեղամիջոց՝ «Ֆիբրոդիսպլազիա» կամ այլ կերպ ասած՝ «Քարե մարդու համախտանիշ» հիվանդության դեմ պայքարելու համար: Այդ հիվանդությամբ տառապողների մկանները եւ հոդերն աստիճանաբար քարանում են եւ դառնում ոսկորներ, այսինքն՝ «երկրորդ կմախք» է ձեւավորվում:
Ամբողջ աշխարհում այդ հիվանդությունը գրանցվում է երկու միլիոն մարդուց մեկի մոտ: Ներկայում հիվանդության 800 դեպք է հայտնի, որոնցից 285-ը՝ ԱՄՆ-ում:
Մինչ օրս բուժման միջոց չկար, սակայն Regeneron Pharmaceuticals Inc. ընկերության մասնագետները մշակել են հատուկ մարմիններ՝ քիմիական նյութեր, որոնք «արգելափակում» են հիվանդության գենը: Առնետների վրա արված հետազոտությունները դրական արդյունք են տվել: Գիտափորձերն ընթացքի մեջ են:
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
10:11 11-06-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2548 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2833 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել