Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 3-4-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Փարոսի անտառում այրվել է 3000 քմ, Հրազդանի կիրճում` 15 քմ, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին` 300 քմ, Թումանյան-Հանրապետության փողոցների խաչմերուկում` 10 քմ խոտածածկ տարածք:
Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է 2 հա, Իջևան-Կայանավան ավտոճանապարհին` 30 քմ, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում` 10 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 300 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]