Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարվել են
Օգոստոսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Երևանի Մյասնիկյան պողոտայում այրվել է 1000 քմ, Մամիկոնյանց փողոցում` 50 քմ, Թոթովենցի փողոցում` 30 քմ, Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում` 3000 քմ, Էջմիածին-Չոբանքարա ավտոճանապարհին` 6 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 525 քմ, Առինջ գյուղում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Նազրվան գյուղում` 3հա, Վայոց Ձորի մարզի Գնդևազ գյուղում՝ 2500 քմ, Մալիշկա գյուղում` 3 հա, Սյունիք մարզի Հարթաշեն գյուղում` 2 հա, խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: