8618 դիտում
17:48 03-02-2019
Հովհաննես Մովսիսյանն՝ «Առաջին դեմքից». Մամուլը պետք է անընդհատ քննադատի՝ հատկապես հիմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Ինչպե՞ս այդպես ստացվեց, որ մի իշխանություն, որում զգալի ներկայություն ունեն լրագրողները՝ կարող է բավական լարված հարաբերություններ ու խնդիրներ ունենալ որոշ լրատվամիջոցների հետ:
Այս մասին [url=https://www.aravot.am/2019/02/03/1015348/?fbclid=IwAR0m71IKJ7gTGB7apWItjarKWj7eemvQZ6mC6SNfvJ0QM2YVY3p1xmpyjH8]Aravot.am[/url]-ը հարցրել է «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին:
Որպես ասվածի մի հիմնավորում, նշվել է, որ 2018 թվականի հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը հրաժարվում է թերթերի բաժանորդագրությունից, և հենց իր գլխավորած ՊՈԱԿ-ն է դիտարկում լրահոսն ու տեսություն պատրաստում հրապարակումներից, փոխանցում ահազանգերը:
Հովհաննես Մովսիսյանն ի պատասխան նախ պարզաբանեց, որ միայն կառավարության աշխատակազմն է հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ անիմաստ ծախս համարելով. «Շատ դեպքերում ինչպես կապոցով բերում էին՝ այնպես էլ տանում էին, որովհետև չէին կարդում թերթերը»:
Պարզաբանեց նաև, որ իրենց կենտրոնը թերթերի տեսություն չի անում, այլ՝ «Մենք կառավարող օղակին ներկայացնում ենք այն խնդիրները, որոնք բարձրաձայնում է մամուլը»: Նպատակը՝ համապատասխան արձագանքն է, ինչը համաձայնեցինք, որ չի եղել նախկինում, երբ գերազանցապես անտեսվում էին մամուլի արծարծած խնդիրները: Նախկին և ներկա ժամանակաշրջանների ևս մի զուգահեռ. եթե նախկինում լրագրողներին մեղադրում էին, թե «Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են», հիմա էլ է երկրի ղեկավարը համանման մեղադրանք ուղղում ԶԼՄ-ներին.
«Սա հուսահատության քարոզչություն է, որը հեղափոխությանը նախորդած տարիներին արվել է, որ բան չի փոխվի, յոլա գնացեք, եղունգ ունեք՝ գլուխ քորեք, արտագաղթեք և էսպես շարունակ», իսկ նրա թիմակիցներից ոմանք պնդում են, թե «Մարդկանց մտածողության մեջ դրական փոփոխություններ, պոզիտիվիզմի տանող մտքեր առաջացնելու փոխարեն՝ ապատեղեկատվություն ենք տալիս»:
Այս զուգահեռին արձագանքելով՝ Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ մեդիափորձագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մտահոգությունն այժմ մի փոքր ավելին է, քան նախկինում էր. «Մենք խնդիրներ ունենք մամուլի հետ, երբ չես հասկանում, թե ինչ լրատվամիջոց է դա՝ երբեմն տարօրինակ անուններով կայքեր են բացվում, որոնք խանգարում են այնպիսի լրատվամիջոցների՝ ինչպիսին, օրինակ, «Առավոտն» է և մյուսները: Երբեմն կայքը չունի հասցե, չունի խմբագիր ու պատասխանատու: Ոչ մի նորմերի չի համապատասխանում, բայց լրատվական կայք է համարվում»: Հավելեց, որ այս քննարկումը վերաբերում է նաև սոցիալական ցանցերին, որտեղ ապատեղեկատվության տարածումը մտահոգիչ չափերի է հասել»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/02/03/1015348/?fbclid=IwAR0m71IKJ7gTGB7apWItjarKWj7eemvQZ6mC6SNfvJ0QM2YVY3p1xmpyjH8]Aravot.am[/url]-ում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2638 դիտում
22:15 03-09-2015
Դուգլաս Կոստա. Որքան էլ Ռոբենը քննադատի իմ հնարքը, ես այն անընդհատ կրկնելու եմ. տեսանյութ
1039 դիտում
19:26 27-05-2024
«Ադրբեջանական մամուլը Բագրատ Սրբազանի դեմ հարձակվում է նույն բառամթերքով, ինչ նիկոլական մամուլը»․ քաղաքագետ