211652_close_icon
views-count670 դիտում article-date 17:34 03-09-2015

Ապօրինի ծառահատումների հետքերով

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում գտնվող, Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ գործող գազալցակայանի տարածքից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արթուր Մ.-ին՝ «ԶԻԼ ՄՄԶ-4502» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով: Բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է մոտ 5 խմ վառելափայտ, որի ձեռքբերման փաստաթղթերը բացակայել են: Կատարվում է հետաքննություն: *** Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի օղակաձև խաչմերուկից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արման Դ.-ին` իր վարած «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով: Արման Դ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայում առկա է մոտ 4.5 խ/մ փայտանյութ: Կատարվում է հետաքննություն: *** Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի օղակաձև խաչմերուկից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Տիգրան Հ.-ին՝ իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով: Տիգրան Հ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենայում առկա է մոտ 8 խ/մ փայտանյութ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր