211652_close_icon
views-count1412 դիտում article-date 17:44 03-09-2015

Դատական ակտերի հարկադիր կատարողը 359 կատարողական թերթերով վարույթ չի հարուցել և յուրացրել է պարտապաններից ստացված բռնագանձման ենթակա գումարները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հաղորդումից պարզվել է, որ անցկացված ծառայողական քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Տիգրան Խ.-ն իր կատարմանը հանձնված 359 կատարողական թերթերով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարողական վարույթներ չի հարուցել և կատարողական գործողություններ չի կատարել: Բացի այդ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից ստացված նյութերով և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ նույն հարկադիր կատարողը 18 դատական ակտերով չնայած հարուցել է կատարողական վարույթներ, սակայն ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար պարտապաններից ստացած բռնագանձման ենթակա գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել ու պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացրել է: Հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքը յուրացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր