Մոսկվայի հետ խաղաղ երկխոսության այլընտրանք չեմ տեսնում. Վրաստանի վարչապետ
Թբիլիսիում բացվել է արտերկրում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների ամենամյա նիստը, որին մասնակցել են նաև Վրաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, վրացի քաղաքական գործիչներ:
Իր ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է երկրի արտաքին քաղաքական ուղղության մասին՝ հիշեցնելով, որ նախորդ տարի Վրաստանը ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը:
Անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերություններին՝ Ղարիբաշվիլին նշել է, որ Ռուսաստանի հետ խաղաղ երկխոսության այլընտրանք չի տեսնում: