Google-ը փոխել է լոգոտիպը
Google համացանցային ընկերությունը այսօր` սեպտեմբերի 1-ին, վեցերորդ անգամ փոխել է լոգոտիպը, որը պարբերաբար փոխում է սկսած 1997 թվականից: Սովորաբար, դա տեղի է ունենում տոնական օրերին:
Վերջին անգամ Google-ը փոխել է լոգոտիպը 2014 թ-ի մայիսին:
Նոր լոգոտիպի տառերը փոխել են գույների երանգները: Փոփոխության մասին հայտնել են Google-ի YouTube-ի էջում:
Google-ի որոնման էջում անիմացիոն դուդլը ցույց է տալիս, թե ինչպես է ջնջվում լոգոտիպը և գրվում նորը: