Անխել Դի Մարիա. Ես և Վան Գալը իրար հետ չէինք խոսում
ՊՍԺ-ի նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ հարաբերությունների մասին:
«Մանչեսթեր Յունայթեդում» ես շատ լավ սկսեցի, բայց հետո վնասվածք ստացա: Հետո ամեն ինչ սխալ գնաց, ես խաղադաշտում դիրքս փոխեցի: Դա մարզչի որոշումն էր: Արդյունքում, ես ավելի հաճախ սկսեցի հայտնվել պահեստայինների նստարանին:
Վան Գալի աշխատաոճին հարմարվելը շատ բարդ է, նա միշտ սեփական փիլիսոփայությամբ է առաջնորդվում:
Սկզբից նրա հետ հրաշալի հարաբերություններ ունեի: Բայց հետո մի քանի անգամ վիճաբանեցինք: Ավարտվեց նրանով, որ մենք դադարեցինք խոսել: Նման իրավիճակը ազդում է ֆուտբոլիստների վրա», ասել է Դի Մարիան: