Անխել Դի Մարիա. Շատ ուրախ եմ ՊՍԺ տեղափոխվելու համար
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է իր տեղափոխությունը ՊՍԺ, որի մասին պաշտոնապես շուտով կհայտարարվի:
«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվում եմ ՊՍԺ: Գիտեմ, որ փարիզյան ակումբը անցած մրցաշրջանում Ֆրանսիայում նվաճել է բոլոր տիտղոսները: Դա շատ կարևոր է թիմի համար:
Ցանկանում եմ թիմի հետ միասին հաղթահարել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի արգելքը: Մենք ձգտելու ենք հնարավորինս առաջ գնալ» ասել է Դի Մարիան:
Հայտնի է դարձել, որ Դի Մարիան ՊՍԺ տեղափոխվելուց առաջ արդեն բուժզննում է անցել Կատարում:
Հաղորդվում է, որ Արգենտինայի հավաքականի խաղացողը ՊՍԺ-ի հետ քառամյա պայմանագիր կկնքի: Տրանսֆերի արժեքը կկազմի 63 միլիոն եվրո, որից 8 միլիոնը կստանա Դի Մարիայի նախկին թիմը՝ Մադրիդի «Ռեալը»: