211652_close_icon
views-count803 դիտում article-date 13:06 01-09-2015

Տղաներից խաբեությամբ բջջային հեռախոս և հեծանիվ թռցնողին հայտնաբերեցին

Փետրվարի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ անհայտ անձը զանգահարելու պատրվակով վերցրել է 2002 թ. ծնված Մ. Գ.-ի բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է օգոստոսի 27-ին կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված, 1997 թ. ծնված Գարիկ Ա.-ն: Գարիկ Ա.-ն կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ: Բայց սա դեռ ամենը չէ: Հուլիսի 10-ին նույն բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքի մոտ մի անծանոթ երիտասարդ, վարելու և վերադարձնելու պատրվակով, 2000 թ. ծնված Հ. Պ.-ից վերցրել է հեծանիվը և դիմել փախուստի: Ոստիկանները պարզել են, որ այդ հանցագործությունը նույնպես հեղինակել է Գարիկ Ա.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ հեծանիվը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր