Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Եմենում և Լիբիայում կռվում է մոտ 25 հազար գրոհային` աշխարհի մոտ 100 երկրներից
Հունիսի 19-ին ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը, ելույթ ունենալով արտերկրյա գրոհայինների ֆենոմենին հակազդելու թեմային նվիրված հավաքին, հայտարարել է, որ ՄԱԿ անդամ-երկրներին անհրաժեշտ է ակտիվորեն փոխանակվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվությամբ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ըստ Էլիասոնի խոսքերի, այսօրվա դրությամբ, համաձայն Անվտանգության Խորհրդի փորձագետների գնահատականների, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Եմենում և Լիբիայում կռվում է մոտ 25 հազար գրոհային` աշխարհի մոտ 100 երկրներից: Գլխավոր քարտուղարի տեղակալի հավաստմամբ, 2014-ի կեսերից այդ ցուցանիշը աճել է 70%-ով: