Չեխիայում Հայրենական Մեծ պատերազմից մնացած ռումբ է գտնվել
Չեխիայի Օլոմոուցա քաղաքում հայտնաբերվել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակաշրջանի 100 կիլոգրամանոց ռումբ, որը սակրավորները հաջողությամբ վնասազերծել են:
Ռումբը պատահաբար գտել են շինարարները՝ 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի հենց կենտրոնում:
Ռումբը հայտնաբերվելուն պես ոստիկանները փակել են շինհրապարակը եւ հարեւան շենքերից տարհանել մի քանի հազար մարդու:
Հիշեցնենք՝ Օլոմոուցա քաղաքում 1945 թվականին կատաղի մարտեր են ընթացել հիտլերականների եւ կարմիրբանակայինների միջեւ: