211652_close_icon

Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարարը զինված հարձակման հետևանքով կոմայի մեջ է հայտնվել

views-count2677 դիտում article-date 14:05 29-08-2015
Վրաստանում անհայտ անձինք զինված մահափորձ են կատարել այդ երկրի Ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա: Ստացած վնասվածքների հետևանքով վերջինս հայտնվել է կոմայի մեջ, հաղորդում է Interfax-ը: Վրաստանի դատախազությունը հայտնել է, որ հանցախումբը թիրախ է նախապատրաստել նախկին փոխնախարարի համար Թբիլիսի-Թաբախմելա ավտոմայրուղու վրա և հրազենից կրակ բացել նրա ու նրան ուղեկցող ազգականի վրա: Ազգականը տեղում մահացել է, իսկ Գվազավան գլխին ստացած վնասվածքով տեղափոխվել հիվանանոց: Նա գտնվում է կոմայի մեջ:

Նմանատիպ նյութեր