Թուրքիայի վարչապետին հանձնարարվել է առաջիկա 44 օրերին ներկայացնել կառավարության նոր կազմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հրահանգել է 45 օրերին ընթացքում ներկայացնել կառավարության նոր կազմը:
Հիշեցնենք, որ վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն այժմ ղեկավարում է վարչապետ Դավութօղլուն, առաջին անգամ կորցրել է բացարձակ առաջատարի կարգավիճակը՝ հավաքելով քվեների 40,9%-ը:
Բացի ԱԶԿ-ից, խորհրդարանն այժմ ներկայացնելու են ևս 3 կուսակցություններ՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը հավաքել է ձայների 25%-ը, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը՝ 16,3% և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 13,1%: