Ռեկորդային քանակության ներգաղթյալներ անցել են Միջերկրական ծովը. ՄԱԿ
                        Այս տարի Միջերկրական ծովն անցած ներգաղթյալների եւ փախստականների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 300 հազար մարդ: 
Նախորդ տարի թիվը  219 հազար էր: ՄԱԿ-ի տվյալներով տարեսկզբից Եվրոպա հասնելու ճանապարհին մահացել է 2500 ներգաղթյալ, իսկ նախորդ տարի՝ 3500: 
Եվրամիության երկրների սահմաններին կուտակված ներգաղթյալների քանակը հունիսին 107 հազար էր: Նրանց մեծամասնությունը Սիրիայից է, Աֆղանստանից եւ աֆրիկական երկրներից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

