Աֆրիկայում ռեկորդային քանակության ռնգեղջյուրներ են սպանվել
                        Այս տարի Հարավային Աֆրիկայում որսագողերը  ռեկորդային քանակության` 1020 ռնգեղջյուր են սպանել. թիվը տարեցտարի ավելանում է, հայտնում  է BBC-ն: 
Պատճառը Վիետնամում եւ Չինաստանում իրացվող եղջյուրների գնի թանկացումն է: Կենդանաբանները պնդում են, որ եթե  առաջիկայում էլ որսագողերն  այս  տեմպով գործեն, ռնգեղջյուրներն իսպառ կանհետանան: 
Այս կենդանիների սպանության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում «Կրյուգեր» ազգային պարկում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

