Լոնդոնը այցելությունների ռեկորդ է սահմանել
Ազգային վիճակագրության բյուրոն գրանցել է Լոնդոնում նախորդ տարվա ընթացքում 17,4 մլն զբոսաշրջիկների այցլության քանակություն, ինչը բրիտանական մայրաքաղաքի համար բացարձակ ռեկորդ է:
Իսկ ավելի մանրամասն՝ 2014-ին Լոնդոն է այցելել 8,9 մլն զբոսաշրջիկ, 3,3 մլն մարդ այցելել է գործնական հարցերով, իսկ 4 մլն մարդ՝ այցելության է եկել իր ազգականներին:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ողջունել է բրիտանական մայրաքաղաքում զբոսաշրջության աննախադեպ աճի փաստը և նշել, որ այն քաղաքի տնտեսությանը 16 մլրդ եվրոյի եկամուտ է բերել:
Պաշտոնական տվյալներով, քաղաք ժամանողները 16,4 մլրդ եվրոյի շահույթ են բերել, ինչը 2013-ի համեմատ 2,8%-ով ավելին է:
«Մեր կարգավիճակը որպես ողջ աշխարհում թիվ մեկ ուղղություն անվիճելի է, և ունենալով անհավանական քանակության տեսարժան վայրեր Լոնդոնում մենք սպասում ենք էլ’ ավելի շատ զբոսաշրջիկներ», - ասել է Ջոնսոնը