211652_close_icon
views-count6521 դիտում article-date 23:10 28-11-2017

Դոնալդ Թրամփը հերքել է Մելանյա Թրամփի՝ առաջին տիկնոջ կարգավիճակը իրեն դուր չգալու մասին լուրերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր կնոջը՝ Մելանյա Թրամփին, դուր չի գալիս երկրի առաջին տիկնոջ կարգավիճակը, հաղորդում է Tass-ը։ «Մելանյան՝ մեր աշխատասեր և հոյակապ առաջին տիկինը, ով իսկապես սիրում է այն, ինչ անում է, միշտ այսպես է մտածում. «Եթե առաջ ես գնում, ուրեմն կհաղթես»,-Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ-ի նախագահը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններին իր տարած հաղթանակի նկատմամբ ունեցած Մելանյայի վստահությանը։ Vanity Fair ամսագիրը նոյեմբերի 27-ին հոդված է հրապարակել, որում նշել է, որ Սպիտակ Տանը չմնալու Մելանյա Թրամփի ցանկության մասին։ Մասնավորապես, ասվում էր, որ առաջին տիկինը 2016 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում ոգևորություն չի ունեցել իր ամուսնու՝ նախագահ ընտրվելու հեռանկարի հարցում։ Ավելի ուշ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը հոդվածն անվանել է անհարիր հորինվածք՝ լի ստահոդ ենթադրություններով։

Նմանատիպ նյութեր