Windows 10-ն արդեն տեղադրված է 75 մլն սարքերի վրա
Microsoft կորպորացիայի փոխնախագահ Յուսուֆ Մեհդին Twitter-ի իր էջում հայտնել է, որ Windows 10-ն արդեն տեղադրված է 75 մլն սարքերի վրա, միաժամանակ հրապարակել Microsoft. ОС օպերացիոն համակարգի մասին նոր փաստեր:
Նշենք, որ Windows 10-ի արագ տարածման պատճառն այն է, որ Windows 7/8/8.1-ի օգտատերերին նոր տարբերակն առաջարկվում է անվճար: