Նոր բուսահող և ծաղկային տարածքներ` Տիգրան Մեծի պողոտայում. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2015 թվականի լրացուցիչ աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և հողային կառուցվածքը հարստացնելու նպատակով ներկրվել է շուրջ 9000 խորանարդ մետր բուսահող:
Այս խմբաքանակն արդեն համալրել է քաղաքի մի շարք սիզամարգերն ու ծաղկային տարածքները: Փոխարինվել է նաև Տիգրան Մեծի պողոտայի բուսահողը, ինչպես նաև կատարվել են ծաղկապատման աշխատանքներ: Մինչև հոկտեմբերի 30-ը կներկրվի ևս մոտ 7000 խորանարդ մետր բուսահող:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]