Մասնագետները կազմել են բնութագիրն այն տղամարդու, որն ունակ է սպանել կնոջը
Գիտնականները հայտարարել են, որ այն տղամարդիկ, ովքեր ունակ են սպանել մորը եւ կնոջը, հոգեբանական նույն բնութագիրն ունեն, գրում է Тhe Journal of Forensic Sciences-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց մարդասպաններն ունեն կրթության ցածր մակարդակ կամ ընդանրապես չեն սովորել, նյարդային գրգռվածության հակում եւ որ հատկանշական է, նախկինում չեն կատարել ծանր հանցագործություն:
Հետազոտությանը մասնակցել են 153 տղամարդիկ, որոնք ազատազրկված են սպանության մեղադրանքով: