Ռուս թոշակառուն վնասազերծել է իր վրա հարձակված գողին
Վլադիվոստոկում թոշակառուն դիմադրություն է ցույց տվել իր վրա հարձակված գողերին: Նա խլել է նրանց զենքը եւ բռնել մեկին: Քննության տվյալներով ալկոհոլի ազդեցության ներքո գտնվող 18-ամյա երկու երիտասարդներ հարձակվել են ծերունու վրա եւ պահանջել գումար: Թշակառուն էլ խլել է զենքը եւ բռնել նրանցից մեկին՝ մինչեւ ոստիկանների ժամանելը: Մյուսին բռնել են ոստիկանները:
Հատկանշական է, որ մինչեւ թոշակի անցնելը տուժածն աշխատել է Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում: