Ռուս թոշակառուն եղեւնիներ է գողացել
ՌԴ Պրիմորսկի երկրամասում թոշակառուն ապօրինի հատել է երեք ծառ եւ ավտոմեքենայով փորձել փախչել ոստիկաններից, որոնք նկատել են նրա գործողությունները:
Ոստիկանները հետապնդել են թոշակառուին եւ վերջինիս նախազգուշացնելու նպատակով կրակոցներ օդ արձակել, ինչից հետո ավտոմեքենան կանգնել է:
Պարզվել է, որ թոշակառուն ապօրինի հատել է երեք եղեւնի, ինչի համար տուգանվել է: