211652_close_icon
views-count2062 դիտում article-date 14:59 23-01-2023

Երևանում Մալաթիայի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները րոպեների ընթացքում վնասազերծել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարապետի տան ճաղավանդակը կոտրած, տուն մտած գողին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հերթական, տաք հետքերով, հանցագործության բացահայտումն են իրականացրել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միքայելյան փողոցի 70 շենքի բնակարաններից մեկում գող է մտել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ, և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, րոպեների ընթացքում հասնում են Միքայելյան փողոցի 70 շենք և ականատես են լինում, որ բնակարաններից մեկի երկաթե ճաղավանդակը կոտրված է։

Քրեական հետախույզներն ու պարեկները շրջափակում են ոչ միայն շենքը, այլև տարածքը և դարանակալում։ Ու տեղում օպեր լիազորները կարողանում են բռնել ենթադրյալ գողին, ով բերման է ենթարկվում Ոստիկանության Մալաթիայի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Ա․Նովիկինն է։ Իսկ բնակարանը պատկանում է Երևանի բնակիչ 62-ամյա Գառնիկ Բ․-ին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գառնիկ Բ-ն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում որպես ճարտարապետ։

Բռնվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր