211652_close_icon
views-count1191 դիտում article-date 11:49 27-08-2015

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը

Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Սուրբգրական անձերից քչերի մասին այդքան շատ և վավերական տեղեկություններ կան, որքան իր մասին: Ծնվել է Ն.Ք. 650-ական թթ. Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան քահանա էր: Քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծու կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը՝ հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր հվայելքներից: Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չի ըմբռնում իր ազնիվ մղումները, ինչի արդյունքում նա մարգարեանում է Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին: Իր ազգի անդառնալիորեն մոլորված ընթացքի պատճառով նա անընդմեջ հավասարություն և ճշմարիտ աստվածպաշտություն է քարոզում, որպեսզի մարդիկ փոխեն իրենց ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեն. օտարականին, որբին և այրուն չհարստահարեն, արդար և անմեղ արյուն չթափեն, օտար աստվածների ետևից չգնան՝ ի կործանում իրենց անձերի (Երեմ. Է 1-6 հմմտ. Ե 25-29): Հայ Առաքելական Եկեղեցին Երեմիա մարգարեի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխմանը հաջորդող երկրորդ հինգշաբթի օրը:

Նմանատիպ նյութեր